00:00:00

Վարդավառին ԱԺ այգում պատգամավորները գորգեր կլվանան․ ի՞նչ կապ ունի այդ արարողությունը տոնի հետ․ ազգագրագետի և հոգևորականի մեկնաբանությունները

17:00, 26 հուլիս 2019

 
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը, որը Հայ առաքելական Եկեղեցու տաղավար տոներից է, այս տարի նշվելու է հուլիսի 28-ին։
Վարդավառը ըստ եկեղեցական տոնացույցի՝ նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
 
Այս տոնն ունի նախաքրիստոնեական արմատներ։
Վարդավառի տոնը հնում նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Վարդավառի ժողովրդական ծիսահամալիրի կենտրոնում գլխավորը ջուրն էր, վարդաջուրն ու խնձորին։ Ըստ տարբեր տվյալների անցյալում ծիսական համալիրում բավականին մեծ տեղ է հատկացվել վարդին, որը դերը հետագայում նվազել է: Վարդավառի խորհուրդը եղել է ջրի պաշտամունքը, երբ մեծարվել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող բնական տարերքները։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են նվիրատվություններ, գինու հեղում՝ ի պատիվ ջրի տարերքի։
 
Անդրադառնանք տոնի եղեղեցական խորհրդին․ Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է օրենսդիրը և չի դրժում Աստծո ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:
Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:
 
Պատգամավորները, անմասն չմնալով, որոշել են Վարդավառը յուրահատուկ կերպով նշել։
 
Մասնավորապես, Ազգային ժողովը հուլիսի 28-ին քաղաքացիներին հրավիրում է խորհրդարանի այգի` մասնակցելու Վարդավառի առթիվ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնած միջոցառմանը:
 
Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետև կմեկնարկի Վարդավառը:
 
Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։ Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, կլինեն քննարկումներ գորգերի մասին, կխաղան քվեսթ:
Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով:
 
Հուլիսի 28-ին, առնվազն առավոտյան ժամը 10-ից ավտոմոբիլային երթևեկության համար փակ է լինելու Բաղրամյան պողոտայի այդ հատվածը՝ ԱԺ ընդունարանի ներքևի մասից, մինչև Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը:
 
Փորձեցինք հասկանալ՝ գորգերի լվացումն ի՞նչ կապ ունի Վարդավառի հետ, առհասարակ, ազգագության մեջ հնարավո՞ր է գտնել դրվագներ, որբ Վարդավառը նշելիս գործեր են լվացել։
 
Irakanum.am-ի հետ զրույցում ազգագրագեր Կարինե Բազեյանը նշեց․ «Գորգեր լվանալը բացարձակապես կապ չունի Վարդավառի հետ։ Դա զուտ կենցաղային գործընթաց է, դա արվել է ամռանը։ Ամռանը տանտիրուհիները գորգերն են լվացել։ Գորգեր լվանալը Վարդավառի հետ կամ այդ տոնակատարության հետ կապ չունի, բացառվում է, որ դրանք կապ ունենան»։
 
Ազգագագետը հիշեցրեց՝ Վարդավառը ծագումնաբանորեն ջրի հետ է կապվում, բայց քրիստոնեական տոնացույցում դարձել է շատ կարևոր մի տոն՝ հարմարեցվել է հայոց եկեղեցու տոնացույցին․ այդ օրը Քրիստորսի Պայծառակերպ տոնն է նշվում։
«Ինչպես ագային բազմաթիվ տոներ, այնպես էլ Վարդավառողը, ունի երկու դրսևոում՝ եկեղեցական ու ավանդական։
 
Սկզբում եկեղեցում նախատենակ է արվում, պատարագ է մատուցվում, իսկ դրանից հետո ժողովուրդը ազգային, ժողովրդական տոնակատարումն է տոնում։ Ժողովրդի մեջ հիմա մնացել է միմյանց վրա ջուր լցնելու սովորությունը, բայց այդ տոնն ընտանեկան շատ կարևոր տոն է եղել։ Այդ օրը մատաղ են արել, գնացել են ուխտավայրեր, տարբեր տեսակի խաղերով նշել են տոնը», - հավելեց ազգագրագետ Կարինե Բազեյանը։
 
Մեր թղթակիցը զրուցեց նաև հոգևորականի հետ։ Տեր Թովմա քահանա Անդրեասյանը ևս նշեց՝ գորգեր լվանալը ոչ մի կապ չունի Վարդավառի խորհրդի, տոնակատարությունների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր