00:00:00

Դատավորին՝ իր աշխատասենյակում կատարված առգրավմանը մասնակից չդարձնելը հակաօրինական է. Ռուբեն Մելիքյան

13:58, 26 հուլիս 2019

Մենք պետք է ցույց տանք մեր անհանդուրժողականությունը նմանատիպ խախտումների նկատմամբ, որպեսզի այդ բացառությունը կանոն չդառնա։ Նման տեսակետ այսօր՝ հուլիսի 26–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում հուլիսի 16–ին կատարված խուզարկության ու դրան հաջորդած իրադարձություններին։ Մելիքյանի խոսքով՝ օրական դատավորների հետ կապված մի քանի տասնյակ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվում, սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանի պարագայում, դրան երկրորդ անգամ ընթացք է տրվել այլ նկատառումներից ելնելով։։ «Դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից ենթադրյալ խախտումներ կատարելու վերաբերյալ հաղորդում է եղել, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է, հետո այդ որոշումը բողոքարկվել է դատախազին և դատարանին և հաստատվել, որ քրեկան գործ հարուցելու հարց չկա։ Սակայն Դավիթ Գրիգորյանի կողմից ոչ իշխանահաճո որոշում կայացնելուց 4 օր անց՝ մայիսի 22–ին չգիտենք որտեղից հայտնվում է մի անձ, որն իբրև թե առավել հիմնավոր փաստարկներ է ներկայացնում, որի հիման վրա դատախազությունը որոշում է, որ հանցակազմ կա և որպես նոր երևան եկած հանգամանք պետք է բացահայտել։ Մենք պետք է ցույց տանք մեր անհանդուրժողականությունը նմանատիպ խախտումների նկատմամբ, որպեսզի այդ բացառությունը կանոն չդառնա»,–ասաց նա։ Մելիքյանի խոսքով՝ դատավորին՝ իր աշխատասենյակում կատարված առգրավման գործողություններին մասնակից չդարձնելը հակաօրինական է և ոչ իրավաչափ։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն էլ անդրադառնալով դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկությանը, նկատեց, որ այդ գորողությունն իրականացվել է ոչ թե մասնավոր անձի աշխատասենյակում, այլ դատավորի, ում մասնագիտական գործունեությունն ինքնուրույն պաշտպանության ենթակա արժեք է։ «Եթե ապօրինի խուզարկություններ են տեղի ունենում ֆիզիկական անձանց բնակարաններում, ապա միայն իրավական խնդիրը բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտումն է, սակայն եթե ապօրինի խուզարկություն է իրականացվում դատավորի աշխատասենյակում, նշանակում է մենք գործ ունենք դատավորի մասնագիտական գործունեության խոչընդոտման հետ, մանավանդ եթե ապօրինի խուզարկության արդյունքում ձեռք են բերվում մասնագիտական գործունեության  հետ կապված կրիչներ, փաստաթղթեր»,–ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր