00:00:00

Ռուս-վրացական պատերազմն ավելի մեծ բացասական ազդեցություն է ունեցել ՀՀ-ի վրա, քան ապրիլյան պատերազմը. ԱԽ քարտուղար

13:45, 26 հուլիս 2019

Ռուս-վրացական պատերազմն ավելի մեծ բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, քան ապրիլյան պատերազմը: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Այս առումով շատ կարեւոր է, որ մեր անվտանգային համակարգն այնպես կառուցենք, որ հնարավորինս նվազագույնի հասցնենք այդ ազդեցությունը»,-ասաց նա: Արմեն Գրիգորյանը նաեւ հավելեց, որ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքներում ներգրավելու են նաեւ Արցախի ներկայացուցիչներին, քանի որ այդ հարցը ակնհայտորեն վերաբերում է նաեւ Արցախին: Հիշեցնենք, որ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն էր առաջարկել, որ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքներին պետք է ներգրավել նաեւ Արցախի ներկայացուցիչներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր