00:00:00

Վլադիմիր Կարապետյանը հերքում է Թբիլիսիում եւ Երեւանում ռեստորաններ ունենալու մասին լուրը

13:39, 26 հուլիս 2019

Իրականությանը չի համապատասխանում «Իրատես» թերթում հրապարակված լուրը, ըստ որի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Թբիլիսիում եւ Երեւանում ռեստորաններ ունի: Այս մասին պարզաբանում է տարածել Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: «ՀՀ վարչապետի աշխատակազմն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ պնդումը»,-ասված է պարզաբանման մեջ: Նշենք, որ «Բա ասում եք՝ գործարարներ չունեք» վերտառությամբ հրապարակման հերքումը տպագրել է նաեւ «Իրատես» թերթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր