00:00:00

«Ստամբուլյան կոնվենցիայի» վտանգները․ ովքե՞ր կհրաժարվեն մանդատից

13:08, 26 հուլիս 2019

 «Ստամբուլյան կոնվենցիան»՝ իշխանության պառակտման պատճառ կարող է դառնալ։ Տարիներ առաջ Ստամբուլում ընդունված ԵԽ «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան, որը ստորագրվել է ՀՀԿ-ի իշխանության օրոք, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում դարձել է հանրային լայն քննարկման առարկա, տեսակետների ու մտքերի բախման կիզակետ։ Կոնվենցիայում տեղ գտած մի շարք ձեւակերպումներ իրապես դեմ են հայ ավանդական աշխարհընկալման սկզբունքներին։ Այս առումով արտախորհրդարանական ու նաեւ խորհրդարանական ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց տեսակետն արդեն իսկ հայտնել են՝ դեմ են կոնվենցիայի վավերացմանը։ Իշխանության շրջանում այս հարցի շուրջ առայժմ միասնական դիրքորոշում չկա։ Առանձին պատգամավորներ եւ գործադիրի անդամներ իրենց տեսակետը հայտնել են, որոնք էականորեն տարբերվում են միմյանցից։ Օրինակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սոֆյա Հովսեփյանը դեմ է արտահայտվել եւ արդեն իսկ իր ստորագրությունն է դրել։ Ակնհայտ է, որ իշխանության ներսում լուրջ խմորումներ են լինելու, երբ հարցի քննարկումը խոսակցության մակարդակից առարկայական քննարկումների փուլ մտնի։ Ինչպես հայտնի է «Իմ քայլը» խմբակցությունը միատարր չէ, եւ հետեւաբար տարբեր տեղերից ու տարբեր պատճառներով օրենսդիրում հայտնվածների կարծիքները լինելու են տարբեր։ Մամուլում եւ սոցիալական ցանցերում բազմաթիվ են տեսակետներն այն մասին, որ կոնվենցիան վավերացնելու ջատագովներն այսպես ասած «սորոսական» թեւն է։  Նույն այդ ներկայացուցիչները փոքր թիվ չեն կազմում նաեւ իշխանական մեծամասնությունում, հետեւաբար իշխանական վերնախավն այս առումով մտածելու տեղ ունի։ Աշնանը հնարավոր է լուրջ բախում իշխանության ներսում՝ առավել կոնկրետ «Իմ քայլը» խմբակցությունում։ Լինելու են պատգամավորներ, ովքեր ինչպես այսօր, այնպես էլ կոնվենցիայի վավերացման ժամանակ պնդելու են, որ այն առավել քան պետք է Հայաստանին, մյուսներն էլ ընդդիմանալու են, միաժամանակ տեղ տալով նաեւ հասարակական պահանջին։ Պայմանավորված այս հանգամանքով իշխանական կուլիսներում չեն բացառում, որ կլինեն պատգամավորներ, ովքեր վայր կդնեն իրենց մանդատները։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր