00:00:00

ՀՀ ԱԽ քարտուղարն Արցախի ղեկավարության հետ քննարկել է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման հարցը

12:20, 26 հուլիս 2019

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ քննարկել է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման հարցը: Այս մասին Գրիգորյանն ասաց հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Հիմնական հարցերից մեկը, որ քննարկել ենք, դա ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումն է, որովհետև առանց դրա որոշակի չափով անվտանգությունը թերի է, և մենք խնդիր ենք դնում, որ ռազմավարական ենթակառուցվածքները զարգացնելով կարողանանք ապահովել ավելի բարձր մակարդակի անվտանգություն: Խոսել ենք նաև նոր ռազմավարության մասին»,- ասաց Գրիգորյանը: Արմեն Գրիգորյանը Ստեփանակերտում Արցախի ղեկավարության հետ հանդիպումներ է ունեցել հուլիսի 16-17-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր