00:00:00

Գավառի մանկատանը մատակարարված անորակ սնունդը փոխարինվել է. Մանկատան տնօրեն

11:44, 26 հուլիս 2019

«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ը՝ իր կողմից կազմված արձանագրության համաձայն, հուլիսի 26-ին ստացել է «Ֆոտոն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի տեխնիկական պահանջներին համապատասխանող սնունդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: «Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր հաստատությանը մատակարարվող սննդի և մյուս ապրանքների որակական հատկանիշները և արձանագրում անգամ աննշան թերությունները: Այս անգամ ևս հենց մատակարարման պահին նկատել և արձանագրել ենք թերությունները և հրաժարվել ընդունել մատակարարված խմբաքանակը»,- այս մասին  ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: ՊՈԱԿ-ի տնօերնը տեղեկացրել է, որ նույն օրը «Ցիկլոիդ» ՍՊԸ-ի կողմից մատակարարված 50 լ հյութի տուփերի վրա բացակայել է համապատասխան մակնշումը՝ հյութի մեջ առկա առնվազն 40 %  թարմ մրգերի և պտուղների ծավալային մասին տեղեկատվություն առկայության վերաբերյալ: Այս խմբաքանակը ևս մանկատունը չի ընդունել: Այն փոխարինվել է տեխբնութագրին համապատասխանող ապրանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր