00:00:00

Փոփոխման արդյունքում որոշ զինծառայողներ կզորացրվեն, մի շարք տղաներ էլ չեն զորակոչվի. Ա. Հովհաննիսյան

23:58, 25 հուլիս 2019

Մտավոր հետամնաց հոդվածով զորակոչված զինծառայողների որոշ կատեգորիաների համար համապատասխան փորձաքննությունից հետո կլինեն մեղմացումներ: Այս մասին Ֆեսյբուքի իր էջում  գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Վերջապես լավ լուր։ Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց հայտնի 404 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարել։ Դրանով մտավոր հետամնաց հոդվածով զորակոչված զինծառայողների որոշ կատեգորիաների համար համապատասխան փորձաքննությունից հետո կլինեն մեղմացումներ։ Արդյունքում՝ որոշ զինծառայողներ կզորացրվեն, իսկ նույն հոդվածով նոր զինակոչիկներ չեն զորակոչվի»,- գրել է Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր