00:00:00

Մամեդյարովի հետ հանդիպումները շարունակական են․ Զոհրաբ Մնացականյան

15:19, 25 հուլիս 2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հանդիպման հստակ օր չի հայտնել: Վրաստանում լրագրողների հետ զրույցում Մնացականյանը նշել է, որ հանդիպման մասին համաձայնեցված կարգով կհայտարարվի երկու կողմից էլ: «Մենք այս տարվա մեջ բավական աշխատել ենք, և հանդիպումները շարունակական են։ Մի բան կա, որ մենք շատ հետևողական ենք, և հանդիպման մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով և այստեղ մենք հավատարիմ ենք այդ մոտեցմանը»,- նշել է Մնացականյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր