00:00:00

Հնարավորություն ենք տալիս, որ այս պահին «Սպայկայի» գործունեության մասով խաթարում չլինի․ Դավիթ Անանյան

17:37, 25 հուլիս 2019 Հասարակություն

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Սպայկա» ընկերության հետ կապված իրավական գործընթացին։ Անանյանը նշեց՝ քննությունը շարունակվում է։ «Անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների կողմից։  Հաշվարկներ ու վերահաշվարկներ ենք կատարում, ուղղակի այս պահին, հաշվի առնելով «Սպայկայի» սերտ առնչությունը գյուղատնտեսության հետ, ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քրեական մասով մեր քննությունն առանձնացրել ենք և հնարավորություն ենք տալիս, որ այս պահին «Սպայկայի» գործունեության մասով խաթարում չլինի», - ասաց ՊԵԿ նախագահը: Հարցին՝  ՊԵԿ-ը մտադիր է զիջումների՞ գնալ, Անանյանն արձագանքեց. «Չի կարելի այդպիսի բան ասել: Ջիջել,  նշանակում է օրենքին հակառակ գնալ, որը մենք չեն պատրաստվում անել: Մենք այսօր ունենք աշխատանք, քննիչները քննչական գործողություններ և դրանց շրջանականում հարակից գործողություններ կատարելու լայն ֆրոնտ ունեն»։ Դավիթ Անանյանը նշեց՝   աշխատում են այն ուղղությամբ, որ ձեռք բերվեն լրացուցիչ փաստեր: «Այս փուլում կազմակերպությանն ու կազմակերպության պաշտոնատարներին մի փոքր ազատ ենք թողել, որպեսզի իրենք ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն, բայց դա չի նշանակում, որ մենք հետ ենք գնացել, ընդհակառակը նախապես հնչեցված 7-8 մլրդ թվերը գնալով ավելացել են», - ասաց Անանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր