00:00:00

Աջափնյակում 32-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ընկերոջը

16:30, 25 հուլիս 2019 Իրավական

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 32-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել հետախուզման մեջ գտնվող 1978թ. ծնված տղամարդը: Նրան մեղադրանք է առաջադրվել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով, սրտի վնասումով, արյունահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1986 թվականին ծնված տղամարդ, ով նույն օրը մահացել էր: Դեպքի առթիվ ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի  ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի ընկերը՝ Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1978թ.: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Վերջինիս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31