00:00:00

ԲՀԿ-ն առաջարկում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար սահմանել 150 000 դրամ տուգանք

12:18, 25 հուլիս 2019

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նպատակ է հետապնդում կանխարգելել ավտովթարները: Առաջարկվում  է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար տուգանքը դարձնել 150 հազար դրամ: Այս մասին տեղեկացրին խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գրասենյակից: Նշվում է՝ հատկապես վերջին շրջանում ավտովթարների հետևանքով մահվան ելքով պատահարների խնդիրը պահանջում է շտապ օրենսդրական և կանխարգելող քայլեր։ «Մեր նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրեցինք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար նախատեսել տուգանք 150.000 ՀՀ դրամի չափով։ Փորձը ցույց է տալիս, որ ներկայումս գործող տուգանքը՝ 30.000 ՀՀ դրամ, բավարար չափով զսպող ուժ չունի և չի նպաստում նման խախտումների թվի նվազմանը»,-տեղեկացրել են գրասենյակից: Նրանց կարծիքով՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար պատասխանատվության զգալի խստացումը կնպաստի այդ՝ ամենավտանգավոր և ամենամահաբեր խախտումներից մեկի թվի զգալի նվազեցմանն ու կանխարգելմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր