00:00:00

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի դեմ քրեական գործ է հարուցվել

14:42, 25 հուլիս 2019 Իրավական

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է դասախոս Գագիկ Համբարյանը: Նա, մասնավորապես, գրել է. Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը` վատահամբավ և տխրահռչակ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ամենակարկառուն ներկայացուցիչներից է, արտահաստիքային "դատավորներից" մեկը և, ի շնորհիվ, նոր իշխանություններում ունեցած կապերի, առանց կառավարման հմտության որևէ փորձ ունենալու նշանակվեց ռեկտորի ԺՊ ՇՊՀ-ում, շատ հարցերում կրկնօրինակում է իր "ուսուցչին"՝ Սահակ Մինասյանին: Վերջինս, ինչպես ժամանակին տեղեկացրել էի, 2018-2019 թթ-ի ուստարվա սեպտեմբեր ամսին չէր հաճախում դասերին, իսկ նրա դասերն առանց որևէ զեկուցագրերի և օրինական թույլտվության նրա փոխարեն պարապում էին երկու այլ դասախոսներ... Սակայն Մինասյանի ապօրինությունը բացահայտելուց հետո, վերջինս սկսեց պարտաճանաչ պարապել դասերը... Սակայն Մինասյանի նախնական փորձերը՝ առանց լսարան մտնելու աշխատավարձ ստանալ և աշխատանքային ստաժ գրանցել, որքան հասկանում եմ, հանգիստ չեն տվել ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանին... Քանի որ նրա դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ընթանում է նախաքննություն, չեմ կարող հրապարակել ավելի շատ մանրամասներ պարոն Սերոբյանի կողմից թույլ տրված ենթադրյալ հանցագործության մասին... Միայն հավելեմ, որ անաչառ նախաքննության դեպքում կբացահայտվեն նաև պաշտոնեական կեղծիքի և բուհին բավականին մեծ ֆինանսական վնաս հասցնելու դեպքեր... Հավելեմ` 2018 թ-ի սեպտեմբերին "նույնաբովանդակ" մեղադքրանք է առաջադրվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոռեկտորներից մեկին ու դատարանը նրան մեղավոր է ճանաչել... Հուսանք,որ այս անգամ ևս կհաղթի արդարությունը... Ի դեպ,տեղեկացնեմ,որ որոշ ժամանակ առաջ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդություն է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ Երվանդ Սերոբյանին մի այլ դրվագով կարգապահական տույժի ենթարկելու համար... Հ.Գ. Հետաքրքիր է, ի՞նչ է մտածում այս ամենի վերաբերյալ Կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, քանի որ հանցագործության մեջ կասկածվողը հենց ռեկտորի ԺՊ-ն է... Այսպիսի դեպքերում ենթադրյալ հանցագործին (Դավիթ Սանասարյանից լավը չլինի) ժամանակավորապես հեռացնում են աշխատանքից, քանի որ չի բացառվում, որ վերջինս կարող է օգտագործել իր պաշտոնեական դիրքը և ազդել վկաների ու նախաքննության ընթացքի վրա...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր