00:00:00

Արթուր Վանեցյանի հանձնարարականով աշխատանքային քննարկում է տեղի ունեցել

14:10, 25 հուլիս 2019 Իրավական

ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հանձնարարականով տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նվիրված էր քրեադատավարական օրենսդրության առանձին հիմնադրույթներին և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման իրավակարգավորումներին: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Քննարկմանը ներկա էին ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Է. Մարտիրոսյանը, քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ Ա. Աղաջանյանը և ԱԱԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավար աձնակազմը: Զեկույցով հանդես եկավ ԱԱԾ տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Ենգիբարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առանձին քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմքերին ու պայմաններին առնչվող հարցեր: Անդրադարձ եղավ խնդրո առարկայի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումներին: Միաժամանակ, բարձրացվեցին նաև առանձին հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքացիների դիմում-բողոքներին, հանցագործության մասին հաղորդումներին, նյութերի նախապատրաստմանը և այլն: Հանդիպման ավարտին, ամփոփելով քննարկման արդյուքները, մասնակիցները կարևորեցին համապատասխան ոլորտներում որոշակի օրենսդրական փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր