00:00:00

Հուշանվերներ, լիմոնադի արտադրություն, ջերմոց. կառավարության դրամաշնորհներով գյուղացիները բիզնես են ստեղծել

22:18, 24 հուլիս 2019

«Միացնում ենք սերը, միացնում ենք միտքն ու ստեղծագործությունը». Այսպիսին էր վարչապետի միտքը Հաղարծինի տոնին, նաեւ նույն օրվա խոստումն է եղել, որ լավագույն բիզնես-ծրագրեր ներկայացնողները կարժանանան դրամաշնորհների: Հուշանվերների արհեստանոց, ջերմոց, լիմոնադի արտադրամաս. Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքներում իրականացվել է շուրջ 140 հազար եվրոյի փոքր դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է աջակցել համայնքների բնակիչներին ստեղծել ապրուստի այլընտրանքային միջոցներ: Թեղուտցի Հովիկը հուշանվերներ է պատրաստում քարից, փայտից ու երկաթից: Դիլիջան եկող զբոսաշրջիկները պարտադիր հեռանում են նրա պատրաստած իրերից մեկն իրենց հետ տանելով: Պատանեկան տարիների հոբբին այսօր Հովիկի համար դարձել է եկամտաբեր բիզնես: Ինքը հուշանվերների հեղինակը նշում է, որ պահանջարկ միշտ կա, երբեմն անգամ չի հասցնում պատվերները, մտածում է ժամանակի հետ ընդլայնել բիզնեսը՝ գյուղի երեխաներին սովորեցնել գործի հմտություններն ու նրանց հետ միասին աշխատել: Վարչապետի հորդորին հետեւել եւ ինքն էլ բիզնես-պլան էր ներկայացրել: Դրամաշնորհ ստանալու համար մոտ 150 ծրագիր միայն թեղուտցիներն էին ներկայացրել: Հաղթեցին լավագույն 14-ը, այդ թվում՝ Հովիկի բիզնես-պլանը, ստացավ 1,5 միլիոն դրամ դրամաշնորհ, ձեռք բերեց սարքավորումներ, տան սենյակներից մեկը վերածեց արհեստանոցի եւ գոհ է ստացած եկամտից: Թեղուտում նաեւ այլ բիզնեսով են զբաղվում, ջերմոց են կառուցել, որի տերերն արդեն գիտեն ինչ պետք է ցանել, որ լավագույնս օգուտ ստանան: 1,5 մլն դրամաշնորհը բավարար եղավ, որ թեղուտցի ընտանիքը ջերմոց հիմնի ու սեփական գործն ունենա, ստացած բերքն էլ սպառում են հենց համայնքում: Նույն դրամաշնորհների ծրագրով Հաղարծին գյուղում էլ բիզնես սկսեց 35 ընտանիք: Լիմոնադների բիզնեսով զբաղվող ընտանիքը նշում է, որ առայժմ արտադրանքը քիչ է, սակայն գիտեն, որ ժամանակի հետ ծավալները կմեծանան: Գյուղում աշխատանքը քիչ է եւ տասնյակ մարդիկ գտել են լուծումներ՝ ինչպես ապրել անտառի կողքին՝ առանց անտառը վնասելու: Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր