00:00:00

Սև ծովում 4–բալանոց փոթորիկ է. ափերին կարմիր դրոշակներ են բարձրացված

19:10, 24 հուլիս 2019

Վրաստանի սևծովյան ափերին փոթորիկի պատճառով լողալն արգելվել է: Ուժեղ քամուն զուգահեռ նաև կարճատև անձրևներ են, հայտնում է Aliq-ը: Արդեն հինգերորդ օրն է՝ ափերին կարմիր դրոշակներ են բարձրացված:Փրկարարները ենթադրում են, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով լողալը կարգելվի մինչև ամսվա վերջ: Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարության հիդրոգրաֆիկ ծառայության տվյալներով՝ այս ընթացքում Սև ծովի փոթորիկը կհասնի 4 բալի ու կշարունակվի մինչև հուլիսի 25-ը: Ըստ օդերևութաբանների՝ այս օրերին օդի առավելագույն ջերմաստիճանը կազմելու է 25 աստիճան: Aliq

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր