00:00:00

Սեյֆը բացեցին, տեսան, որ 4 միլիարդ չէ, ընդամենը 27 հազար դոլար է. Քոչարյան

19:28, 24 հուլիս 2019 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ն Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատարանի որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննության առաջին նիստը: Ռոբերտ Քոչարյանը դատարանում ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ շշմել է տեղի ունեցող գործընթացներից: Իր կենսաթոշակին նախկինում դրված կալանքի հարցին անդրադառնալով՝ Քոչարյանը նշեց. «Ասում էի՝ լավ, ես պետք է կոմունալ ծախսեր հոգամ և պետք է փաստաբանական ծախսեր վճարեմ: Ինչի՞ եք դուք այնպես անում, որ ես, ունենալով հնարավորություն, օգտվեմ իմ բարեկամների ու հարազատների աջակցությունից: Ենթադրում եմ՝ սա պրակտիկա է, որին լայն կոնտեքստով պետք է նայել, քանի որ մարդուն զրկում են ամեն ինչից, նաև պաշտպանվելու հնարավորությունից մեկ նպատակով՝ երևի ինչ-որ բանի հասնել քննչական գործողություններում: Եվ ձեր հարցը հետաքրքիր էր, թե 27 հազարը ինչո՞ւ են վերցրել ինձնից, ես կարծում եմ, որ շոկից: Սեյֆը բացեցին, տեսան, որ 4 մլրդ չէ, ընդամենը 27 հազար դոլար է»,- ասաց Քոչարյանը: Դատավորը ընդհատեց նրան՝ հորդորելով, որ նման պատասխան չտա քննիչներին, սա իրավական գործընթաց է, պետք է տեղավորվել դրա շրջանակներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր