00:00:00

Եթե ինչ-որ բան սխալ ենք արել, դիմե'ք դատարան, մենք պատրաստ ենք. Հրաչյա Ռոստոմյանը` ԿԳՄՍ նախարարության հայտարարության մասին

18:58, 24 հուլիս 2019 Սպորտ

«Եթե այդ «երկար» նախարարությունը ՀԱՕԿ-ի որոշման հետ համամիտ չէ, կարող է դիմել դատարան: Մենք պատրաստ ենք, քանի որ իրավաբանորեն որեւէ խախտում թույլ չենք տվել», -  այսօր  ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսպես  մեկնաբանեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կոչը՝   Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ-ի անդամակցությունից չզրկելու վերաբերյալ։ Այսօր ՀԱՕԿ-ի արտահերթ ասամբլեայի ընթացքում նախկին պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադրմիր Գասպարյանի դստեր ամուսին Արթուր Գեւորգյանի ղեկավարած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հեռացվեց ՀԱՕԿ-ի անդամակցությունից և  փոխարենը ժամանակավոր անդամ դարձավ բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան: «Եթե իրավական տեսանկյունից նախարարությունը մեզ հետ համամիտ չի, կարող է դիմել դատարան: Ի դեպ, դատարան էլ միայն հնարավորություն ունեն դիմել Լոզանի մարզական արբիտրաժային դատարան: Խնդրեմ, պատրաստ ենք: Ես վստահ եմ, որ մենք որեւէ կետ չենք խախտել, քանի որ քննարկել ենք մեր իրավաբանների հետ: Ինչ վերաբերում է այդ «երկար» նախարարության ասածին, կոչ են անում՝ քննարկել, համագործակցել: Մեկ տարի տեւում է այս ամենը: Եթե չեմ սխալվում հունիսի 1-ից է նշանակվել նախարարը, այս ընթացքում թող հնչեին համագործակցության առաջարկներ», -  ասաց Հրաչյա Ռոստոմյանը։ Նա նշեց՝ չի հասկանում գլխավոր ասամբլեայից մեկ ժամ առաջ նախարարության հայտարարությունը։ «Մանավանդ, երբ իմ հարաբերությունները նախարար Հարությունյանի հետ միշտ ջերմ են եղել: Նախարարի պաշտոնը ժամանակավոր է, ով պատասխանատու է նախարարություն այս հարցի համար, նա ժամանակին պետք է զեկուցած լիներ նախարարին խնդրի վերաբերյալ: Եթե ժամանակին նախարարը զեկուցված լիներ այս խնդրի մասին, այս հայտարարությունն այսօր չէր անի նախարարությունը: Ես այսօրվա իմ զեկույցում ներկայացրեցի 30 կետ, իրավական հիմք պարունակող կետեր: ՀԱՕԿ-ի որոշումը կարող է բողոքարկվել միայն դատարանով: Դիմեք դատարան: Մենք հայտարարել էինք, որ ԱԻԲԱ-ն պահանջում է նոր ընտրություններ, բայց այդ ընտրություններ չկայացան եւ ԱԻԲԱ-ն որեւէ կերպ չարձագանքեց դրան, քանի որ ԱԻԲԱ-ի «գլուխը խառն է» եւ այս պահին Հայաստանի խնդրով զբաղվելու ժամանակը չի»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։   https://www.facebook.com/irakanum.am/videos/358727654807130/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր