00:00:00

Ձեռնաշղթաներն անձամբ կհագցնեմ այդ ծառայողների ձեռքերին. Օսիպյան

18:33, 24 հուլիս 2019 Իրավական

ՀՀ ոստիկանապետ գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը խոստացավ փաստերի առկայության դեպքում անձամբ ձեռնաշղթա հագցնել ոստիկանության այն ծառայողներին, ովքեր անօրինական վարորդական վկայականներ կտրամադրեն: Այս մասին Օսիպյանն ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Ես փաստ չունեմ, բայց ես մեր հայրենիքի սրտացավ բնակիչներից մեկն եմ եղել, և լսել եմ տարբեր խոսակցությունների ժամանակ, որ վարորդական իրավունքները ձեռք են բերվում այլ ճանապարհներով, և մարդ, չունենալով համապատասխան գիտելիք, այսօր կոչվում է վարորդ և ղեկին է: Եթե ունեք փաստ, ներկայացրեք, ձեռնաշղթաներն անձամբ կհագցնեմ այդ ծառայողների ձեռքերին և անձամբ կփակեմ խցի դուռը նրանց վրա»,- ասաց Օսիպյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր