00:00:00

Արթուր Ալեքսանյան. Այն խոսակցություններին, թե այլևս առաջվանը չեմ, ուշադրություն էլ չեմ դարձնում

17:51, 24 հուլիս 2019 Սպորտ

Armsport.am-ը գրում է. ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը զրուցել է Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հետ։ «Գիտեի, որ Օլիմպիական խաղերը մեկնարկելու են հուլիսին, բայց կոնկրետ օրը չէի հիշում: Տոկիո-2020-ի միակ առանձնահատկությունն այն է, որ խաղերին արդեն Օլիմպիական չեմպիոնի կարգավիճակում պետք է գնամ: Կապ չունի Օլիմպիական խաղեր են, աշխարհի, թե Եվրոպայի առաջնություն, ինձ համար բոլորն էլ շատ պարտավորեցնող են, քանի որ բոլորը միայն ոսկե մեդալի ակնկալիք ունեն ինձնից»: Արթուրը վստահեցրել է, որ ուշադրություն չի դարձնում քննադատություններին. «2018 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնության ժամանակ վնասվածքս շատ է խանգարել ինձ։ Այն խոսակցություններին, թե այլևս առաջվանը չեմ, ուշադրություն էլ չեմ դարձնում: Ես գիտեմ, ներքուստ զգում եմ, որ կարող եմ և շարունակելու եմ գոտեմարտել։ Եվրոպական խաղերում հաղթանակս ապացույց էր, որ շատ անտեղի են այդպիսի խոսակցությունները և կարծիքները: Ինձ համար ամենադժվարը միշտ առաջին գոտեմարտն է ստացվում, դրանից հետո ավելի բացվում եմ, իսկ առհասարակ կարող եմ նաև եզրափակիչը առանձնացնել»: Սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում սպասվելիք աշխարհի վարկանիշային առաջնության մասին Արթուրը ասել է հետևյալը. «Ղազախստան եմ մեկնելու, ոչ թե աշխարհի չեմպիոնի տիտղոսը հետ բերելու, այլ աշխա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր