00:00:00

Մենք օգտվում ենք էդ մարդկանց ստեղծած հնարավորություններից ու ասում՝ երկիրը երկիր չի. Փաշինյան

01:40, 27 մարտ 2018

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ յուրաքանչյուրն իր ներուժով ի զորու է երկրում իրավիճակ փոխել։ «Որ ասում են՝ երկիրը երկիր չի դառնա, ես մտածում եմ՝ եթե որեւէ մեկը 1961 թվականին ասեր՝ 2018–ին ինչ–որ մեկն իր մեքենան թռցնելու է օդ կամ Մարսի վրա իջնելու է, ասելու էինք՝ անհնար բան է։ 21–րդ դարում, որտեղ նվաճում են տիեզերքը, որտեղ եղել են այդպիսի մարդիկ, ինչպիսիք են Էլոն Մասկը, Հոքքինգը, Սթիվ Ջոբսը եւ այլն, մենք օգտվում ենք էդ մարդկանց ստեղծած հնարավորություններից ու ասում՝ երկիրը երկիր չի, մեկը թերթելով Ջոբսի ստեղծած iPhone–ը ասում է՝ երկիրը երկիր չի։ Մինչեւ էս փակուղին չճեղքվի, ունենալու ենք խնդիր»,–այսօր երիտասարդներին հարցերին պատասխանելով՝ ասել է Փաշինյանը։ «Հանրությունն ուժեղ է էնքանով, ինչքանով, որ յուրաքանչյուր անդամ իրեն ուժեղ է զգում եւ տեր է զգում, ոչ թե մարդիկ իրենց զգան խեղճ ու կրակ մեկի կարգավիճակում, ում պետք է Սերժ Սարգսյանի հովանավությունը լավ ամուսին, լավ կին, խելացի երեխա, լավ կոշիկ ու լավ մեքենա ունենալու համար։ Սա ավելի խորն է մխրճում հուսահատության փոսի մեջ։ Ես հրաժարվում եմ լսել Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկից որեւէ բառ պոզիտիվ զարգացումների անհնարինության մասին։ Մենք պիտի ցույց տանք, որ մարդիկ, անհատները շատ ավելին կարող են, քան մտածում են»,-հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր