00:00:00

Բժիշկներն ինչպե՞ս պետք է բնակչության շրջանում խթանեն ֆիզիկական ակտիվությունը

23:00, 26 մարտ 2018

Բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև առողջ կյանքի տևողության երկարացման կարևոր պայմաններից մեկը ֆիզիկական ակտիվությունն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ֆիզիկական թերակտիվությունը համարվում է սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և շաքարային դիաբետի` առավել տարածված ոչ վարակիչ այս հիվանդությունների զարգացման ռիսկի չորս գործոններից մեկը: Առողջապահության ոլորտում բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության խթանողներն առաջին հերթին նրանց հետ ամենից ակտիվ շփումներ ունեցող բժիշկներն են`  առողջության պահպանման առաջնային օղակի մասնագետները` ընտանեկան բժիշկները, տեղամասային թերապևտները և մանկաբույժները։ Այս առթիվ նախարարության մասնագետների կողմից մշակված   մեթոդական ուղեցույցի ներդրման նպատակով առաջնային օղակի բժիշկներն ուսուցանվում են։ Ուսուցումը մեկնարկել է Արմավիրի մարզում։ Մարզպետարանի աջակցությամբ «Էջմիածին» և «Արմավիր» ԲԿ-ներում կազմակերպված դասընթացների ժամանակ տարածաշրջանի պոլիկլինիկաների և բժշկական ամբուլատորիաների տեղամասային թերապևտներին ու ընտանեկան բժիշկներին ծանոթացրել են ուղեցույցին և ընթացակարգի կազմակերպմանը։ Նրանք պարզաբանել են բժիշկներին հետաքրքրող բոլոր հարցերը` բնակիչների հետ զրույցների ժամանակ ինչ մեթոդներով պետք է  համոզեն, ինչպես պետք է խրախուսեն ֆիզիկական ակտիվությունը նրանց շրջանում և այլն։ Ֆիզիկական ակտիվության խթանումը միջող  ոչ միայն նվազեցնելու ոչ վարակիչ առավել տարածված հիվանդությունները, այլև դրանցից առաջացող բարդությունները:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր