00:00:00

Զատուլինը՝ Սերժ Սարգսյանին նվիրած «ոսկե ռուլետկայի» մասին

21:01, 26 մարտ 2018

«Իրականում դա շատ տարիներ առաջ է եղել, այն ժամանակ, երբ Հայաստան շախմատի հերթական տիտղոսն էր նվաճել: Եվ ես շատ լավ գիտեմ, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն երկրի նախագահն է, այլև գլխավորում է շախմատի ֆեդերացիան: Ես իրեն մաղթեցի, որ ժամանակից ժամանակ հանգստանա շախմատից», - այսօր ՀՀ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ պատասխանելով հարցին, թե մի առիթով նա Սերժ Սարգսյանին նվիրել է «ոսկե ռուլետկա», այս անգամ ինչ է նվիրում Հայաստանի նախագահին։ «Ընդհանրապես, իմ կարծիքով, Սերժ Ազատովիչը սպորտում ու քաղաքականության մեջ զարմանալի հետաքրքիր շախմատիստ է։ Եվ ես կարծում եմ՝ դուք պետք է դա ընդունեք, և արդեն ընդունում են դա Հայաստանում»,-հավելեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր