00:00:00

Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի միջադեպից հետո ուղեւորներից 2-ը դեռ հիվանդանոցում են. նոր մանրամասներ

11:21, 19 հուլիս 2019

«Շերեմետեւո» օդանավակայանում «Մոսկվա-Երեւան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպից հետո օդանավից տարհանված ուղեւորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։ Այս մասին հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից: «Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին եւ 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։ Նշենք, որ չվերթի ուղեւորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երեւան։ 19 ուղեւոր հրաժարվել է թռիչքից»,-հայտնել են դեսպանատնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր