00:00:00

Գաել Անդոնյանը նոր ակումբ ունի. պաշտոնական

04:07, 19 հուլիս 2019 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գաել Անդոնյանը նոր ակումբ ունի։ 24-ամյա պաշտպանը կարիերան շարունակելու է «Այաչոյում»։ Այս մասին տեղեկանում ենք ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունից։ Անդոնյանը, որն ավելի վաղ խաղացել է Մարսելի «Օլիմպիկում», «Դիժոնում», «Վերիայում», «Այաչոյում» հանդես կգա 2019/20 մրցաշրջանում։ Նոր ակումբում հայ ֆուտբոլիստը հանդես է գալու 17 համարով։ «Սա հենց այն ակումբն է, որը ես փնտրում էի։ Անցյալ տարի, այսպես ասեմ, անհաջողությունից հետո մնացի առանց ակումբի։ Շարունակում էի աշխատել, որպեսզի վերսկսեի կարիերաս։ Մարզումների ժամանակ հանդես եմ գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց կարող եմ խաղալ նաև ձախ եզրում, ինչպես արել եմ ընկերական հանդիպումների ժամանակ։ Ուրախ եմ «Այաչոյին» միանալու համար։ Սա այն ակումբն է, որը գիտեմ և որի դեմ խաղացել եմ երիտասարդ տարիքում։ Իմ նպատակը տքնաջան աշխատելն ու կազմում տեղ ունենալն է»,- ասել է Անդոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր