- Շոգ եղանակին oգտագործել սովորականից շատ հեղուկներ
- օրական մոտավորապես 3 լիտր, սակայն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
- չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում
- Շոգ եղանակին սննդային թունավորումները կանխարգելելու համար անհրաժեշտ է`
- խուսափել արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, ձու, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն, աղցաններ և այլն) օգտագործումից, որոնք վաճառվում են այդ նպատակի համար չսահմանված վայրերում՝ բացօթյա պայմաններում և չեն պահվում սառնարանային պայմաններում
- շուտ փչացող սննդամթերքը պահպանել սառնարանում
- ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր
- ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք
- պատահական վայերից սունկ գնել չի թույլատվում: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ
- սննդամթերքը պահել փակ տարողություններում` ճանճերի աղտոտումից կանխարգելելու նպատակով
- մրգերը, բանջարեղենը և կանաչեղենը մանրակրկիտ լվանալ:
- Ամռան շոգերին անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենան, անհրաժեշտ է հաճախ լվանալ ձեռքերը և լոգանք ընդունել: