00:00:00

Իջևան է ժամանել ԱԱԾ տնօրենը

17:00, 18 հուլիս 2019

Այսօր Իջևան ժամանեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը: Ժամը 17-ին Տավուշի մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրված: Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, որ ավելի ուշ կխոսի: Այս պահին Վանեցյանը ոստիկանության շենքի ներսում է: Այստեղ է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նախօրեին Իջևանում բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: 11 ոստիկան վնասվածքներ է ստացել, ձերբակալվել է 13 անձ: Այսօր առավոտից Իջևանի մարզպետարանի դիմաց ձերբակալվածների հարազատները բողոքի ցույցեր են իրականացնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր