00:00:00

ՄԱԿ-ի գնահատող խմբի ներկայացուցիչները հանդիպել են պետական մարմինների և ՀԿ-ների ներկայացուցիչներին

16:50, 18 հուլիս 2019

ՄԱԿ-ի«Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման երկրորդ փուլի շրջանակում Հայաստան են ժամանել ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի  քարտուղարության ներկայացուցիչները և Սերբիայի գնահատող փորձագետները: Միավորված ազգերի կազմակերպության«Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման երկրորդ փուլը մեկնարկել է դեռևս 2015 թվականին: Վիճակահանության միջոցով Հայաստանին գնահատող երկրներ էին ընտրվել Սերբիայի Հանրապետությունը և Դոմինիկյան Հանրապետությունը: Հուլիսի 16-18-ն ընթացող աշխատանքային քննարկումների շրջանակում գնահատող խմբի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի Հանրապետության շահագրգիռ  պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվում են Հայաստանի կողմից կոնվենցիայի 2-րդ(կանխարգելման միջոցներ) և 5-րդ(ակտիվների վերականգնում) գլուխների պահանջների իրականացմանն ուղղված  քայլերը: Կոնվենցիայի վերանայման 2-րդ փուլի շրջանակում փորձագետների կողմից կմշակվի Հայաստանի կողմից կոնվենցիայի 2-րդ(կանխարգելման միջոցներ) և 5-րդ(ակտիվների վերականգնում) գլուխների պահանջներին համապատասխանության  վերաբերյալ զեկույց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր