Շաբաթ օրը՝ մարտի 24-ին Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանը մեդալի հերթական խմբաքանակը բաց թողեց: Նախագահական էին գնացել տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, որոնք արժանացել էին Սերժ Սարգսյանի ուշադրությանը: Մեդալով պարգեւատրվողների շարքում է եղել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը: Վերջինիս Սարգսյանը երախտագիտության մեդալ է հանձնել:
Արաիկ Հովհաննիսյանը ԱԺ այն պատգամավորների շարքին է դասվում, ով խորհրդարան է գալիս միայն կոճակ սեղմելու համար: Սա են վկայում նաեւ Հովհաննիսյանի քվեարկությունները: Համաձայն parliamentmonitoring.am կայքի Հովհաննիսյան պատգամավորը 349 անգամ կողմ է քվեարկել: Հովհաննիսյան Արաիկը երբեք ձենպահ չին եղել, իսկ դեմ քվեարկությունների թիվը տասն է:
Պատգամավորական գործունեության ընթացքում երբեւէ որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել: ԱԺ ամբիոնից հնչեցրել է 14 հարց, ելույթ է ունեցել ընդամենը ութ անգամ:
Սերժ Սարգսյանը համարել է, որ այս ամենի համար պետք է երախտապարտ լինել Արաիկ Հովհաննիսյանին եւ նրան մեդալ տալ: Ի վերջո ինչով է պակաս Արաիկ Հովհաննիսյանը մյուս մեդալակիրներից:
Չի բառացվում, որ Սերժ Սարգսյանը երախտապարտ է Հովհաննիսյանից նաեւ Երեւանի բնակիչների գումարով ձեւավորված քաղաքային բյուջեյի գումարները անիմաստ ծախսելու համար: Նշենք, որ Արաիկ Հովհաննիսյանը «Հայաստանի ավագանիների ասոցացիայի» նախագահն է: Այդ ասոցացիան էլ Երեւանի քաղաքապետարանից հսկայական գումարներ է ստանում, իսկ թե ինչի վրա են ծախսվում այդ միջոցները հանրությունը տեղյալ չէ:
Այս խնդիրը ամիսներ առաջ բարձրաձայնել էր Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Սակայն որեւէ արձագանք չեղավ: Արաիկ Հովհաննիսյանը անշուշտ կշարունակի Տարոն Մարգարյանից այդ գումարները ստանալ, կշարունակի նաեւ խորհրդարանում կոճակ սեղմել: Միակ տարբերությունն այն կլինի, որ նախկինում դա անում էր ՀՀԿ «զնաչոկով», հիմա դրա կողքին հայտնվել է նաեւ մեդալը:
Հիշեցնենք , որ Հովհաննիսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրության ժամանակ 20 հազար քվեր էր «խփել»:
Irakanum.am