00:00:00

Մեկնարկել են Մ 4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

16:17, 18 հուլիս 2019

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300-կմ129+100 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն  իրականացվում են «ԱԱԲ պռոեկտ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր