00:00:00

Հայաստանը մասնակցում է Վաշինգտոնի Կրոնական ազատություններին նվիրված համաժողովին

12:38, 18 հուլիս 2019

Վաշինգտոնը հյուրընկալում է շուրջ հարյուր երկրների արտգործնախարարների, ովքեր կրոնական հետապնդումներ և հարձակումներ վերապրածների հետ միասին մասնակցում են ԱՄՆ մայրաքաղաքում Կրոնական ազատություններին նվիրված համաժողովին: Մասնակիցների թվում է նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Ինչպես հաղորդում է  «Ամերիկայի Ձայն»-ը, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդես կգա ելույթով համաժողովին: Հուլիսիս 17-ին Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ, որտեղ քննարկվել են ԱՄՆ ու Հայաստանի միջև հարաբերությունները, ինչպես նաև կրոնական փոքրամասնությունների՝ մասնավորապես Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանության հետ կապված հարցեր: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեքը ընդգծել են, որ Վաշինգտոնի կրոնական ազատությունների վերաբերյալ համաժողովի հիմնական նպատակն է համախմբել տարբեր դավանանքի գործիչների ընդդեմ կրոնական հետապնդումների և հարձակումների: «Աշխարհում բոլոր մարդիկ պետք է ազատ դավանեն իրենց նախընտրած հավատքը՝ իրենց տանը, սրբատեղիներում, հանրային վայրերում»,- նշել է ԱՄՆ արտգործնախարարը։ Կրոնական հետապնդումներ և հարձակումներ վերապրածները հանդես եկան վկայություններով: Նրանց թվում է եզդի իրավապաշտպան Նադյա Մուրադը, ով Դաեշ ծայրահեղական խմբավորման գերի է եղել հյուսիսային Իրաքում: «Պատմությունն ու հետազոտությունները մեզ սովորեցնում են, որ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ցեղասպան գործողություններ»,- հայտարարել է Մուրադը: Շրի Լանկայում սուրբ զատիկի տոների օրերին քրիստոնեական եկեղեցու վրա հարձակում վերապրած Յամինի Ռավիդրան նշում է, որ հարձակումից հետո իրենց քրիստոնյա համայնքը ապրում է վախի մթնոլորտում: Մեկ այլ վերապրած Ֆարիդ Ահմեդը, ում կինը զոհվել է Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակման արդյունքում նշեց է , որ իր կրոնը իրեն սովորեցրել է ներել մարդասպաններին: Կրոնական հողի վրա հարձակումներ վերապրածները ընդգծում են՝ ողբերգությունը միավորել է իրենց ընդդեմ ատելության ու անհանդուրժողականության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր