Այսօր Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ապօրինի ծառահատումներին ու Իջևանում տեղի ունեցած դեպքերին, ասաց՝ հարկավոր է վճռականորեն կասեցնել այդ գործընթացը։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն, արջագանքելով վաչճապետին՝ ասաց՝ արդեն իսկ փոփոխություններ են մշակվել, իսկ մինչ այժմ օրենսդրական սողանքներ կային, որոնք փոփոխությունները փակում են:
«Ակցիայի ժամանակ մասնակցինեը նշել են, որ նրանց բարձրացրած հարցերը վերաբերում են հիմնականում փաստաթուղթ ունենալուն, որ վառելափայտը կարողանան տեղափոխել և ոստիկանության պահակակետերը խոչընդոտ են դառնում», - ասաց նախարարը։
Վարչապետն ի պատասխան ասաց՝ այդտեղ էլ դրական բան կա․ նշանակում է՝ չեն կարողանում փող տալ ու անցնել:
Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց՝ այժմ բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված այս պահին տարբեր անտառտնտեսություններում:
«Ես չեմ բացառում, որ այս գործողությունները թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, որոնք անպայման կրելու են պատասխանատվություն:
Ես ուզում եմ հստակ լինել՝ ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու։ Խնդիրը դնում եմ իրավապահ համակարգերի առաջ։
Ապօրինի գործողության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, որևէ մեկը շանտաժով չի կարող խոսել Կառավարության հետ և սա կյանքի կոչելը իրավական համակարգի խնդիրն է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց՝ քաղաքացիները պետք է հասկանան՝ անտառը չկտրելն ավելի ճիշտ է, իսկ անառահատությամբ մարդիկ չպիտի հարստանան։
«Մարդիկ, ովքեր 30 տարի շարունակ արել են այդ սև գործը՝ կտրելով ծառերը, շարունակում են մնալ աղքատ: Ոնց եղել են խեղճ ու կրակ, այնպես էլ մնացել են», - ասաց Նիկոլ Փաշինյանը: