00:00:00

ՄԻՊ-ի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջեւան

11:45, 18 հուլիս 2019

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք՝ կապված ստեղծված իրավիճակի հետ: ՄԻՊ-ից հայտնում են, որ գործուղումը պայմանավորված է տեղում իրավիճակին ծանոթանալու եւ մարդու իրավունքների երաշխավորումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Երեկ ողջ գիշեր, Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ, իրականացվել է իրավիճակի ուսումնասիրություն, քննարկվել են թեժ գծին ստացվող բողոքները, ինչպես նաեւ քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն: Ցանկացած հարց պետք է լուծում ստանա իրավունքի գերակայության հիման վրա՝ համերաշխության եւ որեւէ տեսակի բռնության բացառման պայմաններում: Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կշարունակվեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քայլերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր