00:00:00

Վարչապետը՝ Իջևանում տեղի ունեցած դեպքերի մասին

11:37, 18 հուլիս 2019

Այսօր Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ  Փաշինյանն անդրադարձավ Իջևանում տեղի ունեցած դեպքերին։Վարչապետը նշեց՝   Իջևանում անթույլատրելի զարգացումներ են տեղի ուենցել։ «Ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպած ակցիայի մասնակիցները չեն ենթրակվել ոստիկանության օրինական պահանջներին ու մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին։ 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք, բարեբախտաբար, ոչ շատ ծանր, երկու քաղաքացի է մարմնական վնասվածք ստացել», - ասաց նա: Վարչապետն ընդգծեց՝ ապօրինի ծառահատումներ իրականացնող անձիք ցանկանում են ապօրինի պայմաններ պարտադրել Կառավարությանը, սակայն Կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու  փորձերը, ըստ վարչապետի,  արժանանալու են ամենակոշտ հակազդեցության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր