00:00:00

Ռ․ Բադասյանը՝ Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել-չհարուցելու մասին

19:33, 27 հունիս 2019 Իրավական

  Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Կառավարությունում  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝    իր կարծիքով  Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի վարքագիծը նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար Բարձրագույն ֆդատական խորհրդին դիմելու հիմք չէ։ Կարգապահական վարույթի հետ կապված կարծիքները առաջ քաշվեցին   այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննության ժամանակ դատավոր Արմեն Դանիելյանը թույլ չտվեց պաշտպանական կողմին ներկայացնել առարկություն դատախազության և տուժողների միջնորդությունների առնչությամբ։ «Դատավորին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են Դատական օրենսգրքով սահմանված առիթներ։ Ձեր նկարագրած իրավիճակում ես որևէ հիմք չեմ տեսնում կարգապահական վարույթ սկսելու համար», -   ասաց  նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր