00:00:00

Հրազդանում՝ կոշկակարի կրպակում ծանոթը դանակահարել է 53-ամյա տղամարդուն

17:58, 27 հունիս 2019 Իրավական

Հունիսի 26-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա մի տղամարդ: Մեկնած ոստիկաններին նա հաղորդում է տվել, որ ժամը 20.30-ի սահմաններում իր 43-ամյա ծանոթը Հրազդանի Երևանյան փողոցի՝ իրեն պատկանող կոշկակարի կրպակում անհիմն վիճաբանել է և դանակով մեկ անգամ հարվածել թիկունքին: Ծանոթը հրավիրվել է բաժին և տվել բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր