00:00:00

Ինչից է մահացել 19-ամյա զինծառայողը

20:40, 26 հունիս 2019 Իրավական

Այսօր Արմավիրում զոհված զինծառայողը Կոտայքի մարզից՝ Հրազդան քաղաքից է՝ 19-ամյա Հայկ Ալավերդյանը, ով հրազենային վնասվածք է ստացել կզակի մասում: ՀՀ ՊՆ մամլո խոնակ  Արծրուն Հովհաննիսյանը Irakanum.am-ի հետ զրույցում ներկայացրեց, որ թեև դեպքը տեղի է ունեցել Արմավիրում, սակայն 19-ամյա տղան Արմավիրում չէր ծառայում, նա պարզապես մասնակցում էր հրաձգության վարժությունների: Չնայած որ արդեն տեղեկություններ են տարածվում, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է, Արծրուն Հովհաննիսյանը խուսափեց տեղի ունեցածն ինքնասպանություն որակելուց: Չի բացառվում նաև, որ տեղի ունեցածը կարող է լինել դժբախտ պատահարի, փորձանքի արդյունք: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ զինծառայողը հիվանդանոց է տեղափոխվել ժամը 13:20-ի սահմաններում հրազենային վնասվածքով: Հիվանդանոցից փոխանցել են, որ երբ զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, արդեն իսկ մահացած է եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր