00:00:00

32-ամյա տղամարդը հայտնել է, որ Ամիրյան փողոցում իրեն դանակահարել են. պատճառը եղել է մեքենան կայանելու շուրջ վեճը

19:31, 26 հունիս 2019 Իրավական

Հունիսի 25-ին, ժամը 13.27-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 32-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ Ամիրյան փողոցի թիվ 27 հասցեում իրեն դանակահարել են: Ոստիկանությունից  հայտնում են, որ ժամը 13.55-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին եւս հաղորդում է ստացվել, որ «ձախ դաստակի ստորին 3-րդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել ոստիկանություն ահազանգած տղամարդը: Նա հաղորդում է տվել, որ ժամը 13.00-ին Ամիրյան փողոցի թիվ 27 հասցեի մոտ «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է իր դաստակին` պատճառելով վնասվածք: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածք պատճառած անձը Վարդանանց փողոցի 54-ամյա մի բնակիչ է, որը ժամը 15.50-ին Ամիրյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանություն: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր