00:00:00

ՀՀ վարչապետի բացակայության ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի Տիգրան Ավինյանը

19:00, 26 հունիս 2019 Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6–ը կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ), իսկ հուլիսի 7-9-ը ՝ Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր)։ Այս մասին նշված է վարչապետի պաշտոնական կայքում։ Փաշինյանի պատվիրակության կազմում կլինեն նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ։ ՀՀ վարչապետի բացակայության ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր