00:00:00

«Կասեք հեռու մնա». ինչու Դավիթ Համբարձումյանը ներկա չէր Մասիսում տեղի ունեցած միջոցառմանը

18:31, 26 հունիս 2019 Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արարատի մարզի Մասիս քաղաքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Զբոսայգին և մարզահամալիրը կառուցվել են Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ: Վարչապետի հետ Մասիսում են եղել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, «սուպերնախարար» Արայիկ Հարությունյանը։ Ուշագրավն այն է, որ վարչապետին ուղեկցողների շարքում չեն եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Ի տարբերություն Համբարձումյանի՝ Գարիկ Սարգսյանը Փաշինյանի թիմակիցն է, եւ նրա բացակայությունը արդեն իսկ տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել։ Ինչ վերաբերում է Մասիսի քաղաքապետ Համբարձումյան Դավիթին, ապա մեր ունեցած հավաստի տեղեկություններով իշխանությունները հստակ «մեսիջ» են ուղարկել, որ վարչապետը ցանկություն չունի նրան տեսնելու։ «Կասեք հեռու մնա»,- քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Համբարձումյան Դավիթին են փոխանցել վարչապետի խոսքերը, ինչով էլ պայմանավորված Երեւանում նախորդ տարի զանգվածային անկարգություններ կազմակերպելու  մեջ մեղադրվող Համբարձումյանը ներկա չէր  իր կողմից ղեկավարվող քաղաքում տեղի ունեցող կարեւորագույն միջոցառմանը։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս պահին քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 8 անձ: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Այս պահին Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է միայն 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ ահա 258-րդ հոդվածի 4-րդ մասով Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ: Չնայած այն հանգամանքին, որ իշխանության ներկայացուցիչներից մեկը բարեխոսել է Դավիթ Համբարձումյանի համար, սակայն Նիկոլ Փաշինյանը միեւնույնն է նրան տեսնելու ցանկություն չունի։ Նշենք, որ Irakanum.am-ը գրել էր, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հարազատներից մեկի  հարսանիքի քավորն է։  Քավոր-սանիկական հարաբերություններն էլ պատճառ են դարձել, որ Ցոլակյանը երկրի բարձրագույն ղեկավարության մոտ «աբռաշատ» լինի, որ Համբարձումյան Դավիթը բանտ չընկնի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր