00:00:00

Քոչարյանի գործը սովորական դատավարական պրոցես է․ Կարեն Սիմոնյան

16:30, 26 հունիս 2019 Իրավական

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ  ճեպազրույցի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ներկայացրեց իրենց խմբակցության տեսակետը՝ կապված Քոչարյանի կալանավորման հետ։ Հարցին՝ եթե Քոչարյանը մնար ազատության մեջ, կարո՞ղ էր ազդել ընթացող իրավական  գործընթացների վրա կամ խուսափել քննությունից, կամ որոշակի ազդեցություն ունենալ Մարտի մեկի սպանությունների բացահայտմման վրա, Անի Սամսոնյանը պապասխանեց․ «Քոչարյանի գործով ընթանում է դատավարություն։ Հետևում ենք այս պրոցեսներին։ Ինչպես որոշում է դատարանը, այդպես էլ պրոցեսները ընթանում են։ Մեզ համար այդ գործը այսպես ասած՝ առաջնային նշանակություն չունի, այդ գործը հանձնված է արդարադատությանը, արդարադատությունն իր գործը կանի»։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Կարեն Սիմոնյանն   էլ հավելեց՝  Քոչարյանի գործը սովորական դատավարական պրոցես է, և  այլ դատավարական պրոցեսներից ոչնչով չպետք է   տարբերվի։ «Այսինքն՝ նույն ընթացակարգերը պետք է պահպանվեն,  և ինձ տթում է՝ դա տեղի է ունենում ընդհանուր գորխընթացների արդյունքում։ Իսկ թե ինչ տեղի կունենա ապագայում, դա արդեն դատարանը կորոշի և ցույց կտա», -   ասաց պատգամավոր  Կարեն Սիմոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր