00:00:00

Երևանում ոստիկանները բացահայտել են 25-ամյա աղջկա սպանությունը

14:35, 26 հունիս 2019 Իրավական

ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հունիսի 25-ին ստացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել:  Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է սավանով և պոլիեթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր: Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է կասկածյալի ինքնությունը: Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերեցին Նորքի 17-րդ փողոցում և սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն: Կատարվածի բոլոր հանգամանքները ճշտվում են: Կատարվում է քննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր