00:00:00

Առաջին ատյանի դատարանը Վերաքննիչի պահանջով պետք է ՍԴ դիմումը հետ վերցնի. Քոչարյանի գործով դատախազ

22:08, 25 հունիս 2019 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած առաջին ատյանի դատարանը պետք է կատարի վերադաս ատյանի դատարանի որոշման պահանջները և Սահմանադրական դատարանի դիմումը հետ վերցնի:   ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի և Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների բողոքների վերաբերյալ Վերաքննիչ որոշումը հրապարակելուց հետո այս մասին ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը: «Առաջին ատյանի դատարանը պետք է կատարի վերադաս ատյանի դատարանի որոշման պահանջները և ՍԴ դիմումը հետ վերցնի: Դատարանն իր լիազորությունների սահմաններում պարտավոր է կատարել վերադաս ատյանի պահանջները»,- ասաց Պետրոսյանը: Հարցին, թե կոնկրետ երբ է կալանավորվելու Քոչարյանը, Պետրոսյանը ասաց, որ դատարանը հրապարակել է դատական ակտի եզրափակիչ մասը և դատական ակտի կատարումը հանձնարարվել է Ոստիկանությանը և իրավապահ մարմինները պարտավոր են ապահովել որոշման կատարումը: Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց բավարարել մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդների բողոքները: Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը ի նշան բողոքի չեն մասնակցել դատական նիստին, քանի որ դատավոր Արմեն Դանիելյանը նախորդ դատական նիստում թույլ չի տվել ներկայացնել իրենց դիրքորոշումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր