00:00:00

Վերաքննիչ քրեական դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը

14:41, 25 հունիս 2019 Իրավական

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա․ Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի եւ ՀՀ Գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով ս․թ․ հունիսի 12-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու եւ դատական գործի վարույթը կասեցնելու մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: «Դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից Ռ․ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտմանը: Դատական ակտով վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ առկա է առերեւույթ կասկած, որ քրեադատավարական անհրաժեշտ ընթացակարգերի բացակայությունը հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ եւ 75-րդ հոդվածներին»,-նշված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր