00:00:00

Վիգեն Քոչարյանը երդմամբ ստանձնեց ԲԴԽ անդամի պաշտոնը

14:32, 24 հունիս 2019 Իրավական

ՀՀ ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Վիգեն Քոչարյանը երդման արարողությամբ ստանձնեց պաշտոնը: «Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»,- երդման տեքստն ընթերցեց Քոչարյանը: Այնուհետև Վիգեն Քոչարյանը ստորագրեց երդման տեքստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը երդման արարողությունը կայացավ ԱԺ հունիսի 24-ի նիստում: Վիգեն Քոչարյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Քոչարյանն ընտրվել էր ԱԺ-ի հունիսի 21-ի նիստում փակ գաղտնի քվեւակությամբ, 114 կողմ, 4 դեմ ձայներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր