00:00:00

«Կկոխեմ, հանի ինչ ունես…». Երևանում 27-ամյա երիտասարդը մերսուհու տուն է գնացել և դանակի սպառնալիքով թալանել է նրան

23:14, 23 հունիս 2019 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Գ.-ի գործի դատական քննությունը: 1991 թվականին ծնված Նարեկ Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով: Նարեկ Գ.-ն 2013 թվականին դատվել էր դարձյալ ավազակային հարձակում գործելու համար, դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, այն ժամանակվա Համաներման ակտի կիրառմամբ պատժաչափը կրճատվել էր, նա ազատություն էր դուրս եկել 2017 թվականի հուլիսի 14-ին: Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 23-ին Նարեկ Գ.-ն համացանցից տեղեկացել է Նոնա Մ.-ի (անունը փոխված է) կողմից մերսման ծառայություններ մատուցելու մասին: Նույն օրը Նարեկ Գ.-ն ժամը 23-ն անց 30-ի սահմաններում զանգել է Նոնային, ներկայացել է «Արթուր» անունով, իմացել է, որ Նոնան մերսման ծառայություններ մատուցում է իր բնակարանում, որտեղ միայնակ է բնակվում: Նարեկը Նոնայի հետ պայմանավորվել է այցելության վերաբերյալ: Նա պատահական տաքսիով գնացել է Նոնայի տված հասցեով, ըստ մեղադրանքի՝ «խաբեությամբ մուտք է գործել» բնակարան և հարձակում է գործել տանտիրուհու վրա՝ որպես զենք օգտագոծելով իր հետ նախապես վերցրած սուր գործիքը, այն «ցուցադրական» պահել է Նոնայի ուղղությամբ ու ասել է. «Կկոխեմ, հանի ինչ ունես, ես կորցնելու բան չունեմ»: Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Գ.-ն բնակարանում գտել ու հափշտակել է 1400 դոլար արժողությամբ «Այֆոն 8» բջջային հեռախոսն ու 192 հազար դրամ կանխիկ գումարը: Տանտիրուհին չի հանձնվել, դիմադրել է, հրել է Նարեկին, վերջինիս ձեռքից գցել է սուր գործիքն ու փախել է դեպի բնակարանի մուտքի դուռը, փորձել է բացել և օգնություն կանչել: Նարեկ Գ.-ն, ըստ մեղադրանքի, տուժողի դիմադրությունը կոտրելու նպատակով վերցրել է բնակարանում եղած խոհանոցային դանակը, հետապնդել է տուժողին, փակել է նրա բերանը, դանակը սեղմել է կրծքին, պարանոցին՝ պատճառելով ճանկռվածքներ, դանակով հարվածելու սպառնալիքով պահանջել է չաղմկել: Նոնան կարողացել է ազատվել Նարեկի ձեռքից, վազել է պատշգամբ, օգնություն է կանչել, հարևաններին խնդրել է ոստիկանություն զանգել: Շարունակությունը՝ 1in.am-ում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր