00:00:00

Մակրոնը Էլթոն Ջոնին արժանացրել է Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշանի

02:55, 23 հունիս 2019 Շոուբիզնես

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնին արժանացրել է Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշանի:
 Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իր խոսքում Էլթոն Ջոնը նշել է, որ կապված է Ֆրանսիայի հետ, սիրում է ֆրանսիական մշակույթն ու կենցաղը, ֆրանսիացի ժողովրդին:
«Ինչպես երաժշտությունը, ՄԻԱՎ-ի դեմ պայքարն իմ կիրքն է եղել երկար տարիներ: Եվ ինչպես երաժշտությունը, այդ պայքարն ինձ հիշեցնում է մարդկային ոգու անօրինակ ուժի մասին»,- ասել է Էլթոն Ջոնը:
Մակրոնը ևս հանդես է եկել ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու կոչով: Նա ընդգծել է, որ մրցանակի է արժանացել մի մարդ, ով «ստեղծել է յուրօրինակ հիմնադրամ, որը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համար հավաքել է ավելի քան 450 մլն եվրո»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր