00:00:00

Ֆրանսիայի հրապարակում ՃՈ ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի եւ հայտնել, որ իրեն դանակահարել են,. մանրամասներ

20:56, 22 հունիս 2019 Իրավական

Հունիսի 21-ին, ժամը 08.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Ֆրանսիայի հրապարակում ճանապարհային ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի եւ հայտնել, որ իրեն դանակահարել են: Կանչվել է շտապօգնության խումբ։ Ոստիկանությունից հայտնում են, որ այնուհետեւ հիվանդանոցից հաղորդել են, որ շտապօգնության խումբը «Ֆրանսիայի» հրապարակից «կրծքավանդակի եւ ձախ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել արցախցի 40-ամյա մի տղամարդու։ Ոստիկանության Նոր-Նորքի եւ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ պարզվել է, որ տղամարդուն դանակով հարվածել եւ մարմնական վնասվածք է պատճառել 51-ամյա Արտեմ Ս․-ն, որը նույն օրը, ժամը 10.00-ին, Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին եւ տվել է խոստովանական բացատրություն: Նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Պարզվել է նաեւ, որ Արտեմ Ս․-ն 2018թ. հոկտեմբերի 19-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում է գողությանը հանցակցելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր