00:00:00

Քոչարյանի գործով դատարանը հեռացավ վերջնական որոշում կայացնելու՝ չլսելով փաստաբանների առարկությունները

23:04, 20 հունիս 2019 Իրավական

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով պաշտպանների բողոքների վերաբերյալ վերջնական դատական ակտերը կհրապարակի հունիսի 25-ին: Նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը նման որոշման հանգեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան  Հովհաննես Խուդոյանը նշեց, որ իրենք օրենսդրական խնդիրներ են տեսնում գործով և խնդրեց այս պահին կասեցնել գործի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան: Միջնորդությանը միացան նաև Քոչարյանի մյուս պաշտպաններ Ռուբեն Սահակյանը և Հայկ Ալումյանը, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի պաշտպաններ Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը: Առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ՝ բողոքների վերաբերյալ դատական ակտեր կայացնելու՝ նկատի ունենալով, որ «պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստն անհարկի ձգձգելուն»: «Պաշտպանական կողմը առարկություններ ներկայացնելու փոխարեն խնդրեց դատարանին նախ և առաջ առաջնահերթության կարգով քննարկել իրենց միջնորդությունը։ Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խափանելուն, դատական նիստն անհարկի ձգձգելուն,  իրենց վերապահված իրավունքի իրացումից, ըստ էության, հրաժարվելուն, ելնելով արդարադատության շահերից, դատական ստուգումը համարվում է ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ դատական ակտեր կայացնելու»,–ասաց դատավորը: Որոշումը կհրապարակվի հունիսի 25-ին, ժամը 16:00-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր