00:00:00

Գյումրիում որդին դանակի ավելի քան 10 հարվածով սպանել է մորը

16:11, 20 հունիս 2019 Իրավական

Ինչպես գրում է Sputnik-ը, երեկ՝ կեսգիշերին մոտ, մեծ թվով ոստիկաններ են այցելել Ղուկասյան փողոցի 12-րդ շենք։ Շենքի բնակարաններից մեկում իրավապահները հայտնաբերել են 71-ամյա կնոջ դի, որի գլխին ավելի քան 10 ծակած վնասվածք է եղել, որոնք դանակի հարվածների հետևանք են։ Թոշակառուի մարմնի մասերին ևս բազմաթիվ վնասվածքներ են եղել։ Ըստ շենքում շրջանառվող լուրերի՝ իրավապահները մինչև լուսաբաց որոնում են սպանվածի 50-ամյա որդուն։ Ըստ նրանց տեղեկությունների՝ հենց որդին է սպանել մորը։ Ոստիկանները լուսադեմին բռնել են Երևանից վերադարձող տղամարդուն ու բերման ենթարկել։ Սպանված կինը ապրում էր որդու և դստեր հետ։ Դեպքի ժամանակ դուստրը տանը չի եղել։ Վերադառնալուց հետո նկատել է, որ երկար ժամանակ մայրը ննջարանից դուրս չի եկել, ուստի բացել է մոր ննջարանի դուռն ու տեսել այդ սարսափելի պատկերը՝ մոր արնաշաղախ դին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր